понедельник, 28 января 2013 г.

                             Սրտի ու մտքի վիճաբանություն

Բախտս հանձնելով ճակատագրի խենթ քամիներինԵս լուռ քայլում եմ ոլոր ու մոլոր մայթերով կրկին,
Սիրտս տագնապում, ճչում է վախից
ՈՒ փորձում ներկաս զատել անցյալից:
Բայց խենթ անցյալում կան ջերմ, լավ հուշեր,
Կա հիշողություն, կան  երազանքներ,
Այդ խենթ անցյալում կան ուրախ օրեր
Կային փափագներ ու նպատակներ:
Իմ մեջ սկսվում է սրտի ու մտքի վիճաբանություն,
Մոլորված սրտի անորոշություն,
Կայացած մտքի պայծառ տեսություն,
Հոգուս մեջ քաոս ու անկարգություն:
Անցյալը՝ ցավոտ, բայց խենթ հուշերս է երևան բերում,
Ներկան՝ կայացած, հասուն մտքեր է կարծես պարտադրում,
Իսկ ապագաս՝ վեհ, երջանիկ օրեր անխոս խոստանում:
Եվ ահա կնքվեց մի ճիշտ դաշնագիր,
Սրտի ու մտքի մի պայմանագիր,
Այն պարունակեց մի քանի կետեր
Ստեղծելով կյանքի ճիշտ արահետներ:
Որոշվեց հիշել անցյալն ամենուր,
Ներկան պահելով կայուն ու ամուր,
Եվ այդ ներկայում՝ հպարտ, անխափան,
Կառուցել չքնաղ ու ճիշտ ապագան: 



Комментариев нет:

Отправить комментарий