четверг, 21 февраля 2013 г.

                              Սիրում եմ անձրևը...

Սիրում եմ ժամերով քայլել՝ անձրևի կաթիլների հետ ձեռք ձեռքի տված...
Այդ թախծախառն ու միևնույն ժամանակ այնքան հուզախառն ու անդորրաբեր երևույթը...Ինչքան նման ենք՝ ես և  անձրևն  ու անձրրաբեր  աշունը...
Իմ եղանակը ձմեռն է, բոլորի համար այդքան սառը, իսկ ինձ համար իմ տաքուկ եղանակն ու ընկերը: 
Բայց նաև սիրում եմ քեզ աշուն, սիրում եմ  քո բույրը, քո շունչը, քեզ հետ ապրում եմ քո թախիծն ու տվայտանքը...
Ասում են աշունը մռայլ է, դալուկ, տխուր, ցավաբեր...
Բայց բոլորն էլ համամիտ են, որ աշունը բոլորիս ամենից լավ հասկացող ու խաղաղություն բերող եղանակն է: 
Անորոշության մեջ, խառնիճաղանճ մտքերիս ու մոլագար սրտիս հետ քայլում եմ անվերջ: Ակամայից արցունքներս ընկերակցում են անձրևի կաթիլներին, միահյուսվում ու կարծես մի ամբողջություն գլորվում են ցած՝ դանդաղ, մոլորված...
Թվում է շուրջ մթություն է, ամայություն, դատարկ են փողոցները, դատարկ է հոգիս...
Խավարն ու լռություն պատնեշում են ինձ իրենց աներևույթ թելերով, ու ստիպում , որ խարխափեմ անորոշության մեջ:
Խոսքերս նման են ինձ, նամակս հոգուս ճիչն է արձակում...Գրկիր ինձ նամակ քո միայնության մոխրագույն մառախուղով, գրկիր ինձ ու պարուրիր անձրևի անթափանց կաթիլներով...
Կարոտս անկարող է կարոտիդ դիմակայել... 
Մթության մեջ վահափառ լուսնի ստվերն եմ նկատում, պատկերում եմ նրան հոգուս պարտեզում,  անձնավորում եմ,  քո անունով նրան կոչում, քո պատկերով վրձնահարում, ու քո ձայնով ձայներ լսում...
Բայց հանկարծ կարծես շանթահարվում եմ, արթնանում քնից, խելագարի պես ստիում եմ լռել, որ կարողանամ զգալ անձրևի կաթոցի ձայնն ու հանգիստ արտասվել...
Ես արտասվում եմ անձրևի տեսքով...իսկ սպասումից մաշված մի թաքուն կարոտ պահմտոցի է խաղում լուսնի հետ...


Комментариев нет:

Отправить комментарий