четверг, 22 ноября 2012 г.

                             ՀՐԱԺԵՇՏԻ  ՆԱՄԱԿ...

Գիտես սիրելիս...
Ես հեռանում եմ...հեռանում եմ լուռ, քանզի մնալս զուր է, անիմաստ, քանզի խոսքերս իզուր են, սիրտս լցված, իսկ հոգիս...հոգիս մոլորված:  Սրտիս զարկերն ու ծվատված հոգիս, մոխրացած հուշերս ու քարացած արցունքս ինձ հանգիստ չեն տալիս այլևս: Գիտես, ինձ թվում էր ամեն ինչ լավ կլինի, անկրկնելի...բայց արի ու տես, որ սուտ էր ամեն ինչ, ցնորք մի անիրական որ անէացավ այնքան անակնակալ: Չհասցրեցի նույնիսկ հասկանալ ինչ է կատարվում շուրջս, չհասցրեցի պահել երջանկությունս, ու հեռացավ այն  այնքան արագ, որքան արագ որ հայտնվել էր: Մնացի մենակ, խելագարված մտքերիս ու շանթահարված սրտիս հետ: Ցավն ու թախիծս միահյուսվելով ստիպում էին գոռալ ականջասարսուռ, վազել ոտաբոբիկ, չզգալով տատասկների պատճառած ծակոցները, մոլորվել արահետներում ու այլևս երբեք չվերադառնալ այնտեղ, որտեղ վերջին անգամ երջանիկ էի:
Բայց ինչպես ասում են, մարդ պետք է անյքան ուժեղ լինի, այնքան անկոտրուն, որ կարողանա վերադառնալ ու  խնդալ ցավի ու ցավ պատճառողների ստոր աչքերի մեջ անվախ նաելով: Ես այդպես էլ արեցի:
Ես վերադարձա, որ ստիպեմ քեզ տառապել, զղջալ ու սեփական կաշվի վրա զգալ անհնարինության դառը համն ու ափսոսանքի ճղճիմ զգացումը:
ՈՒշ է...պաշտում եմ այս խոսքերն ասելով խոցել սիրտդ, պաշտում եմ հռնդալից ծիծաղով նայել խոնավ աչքերիդ մեջ ու նվիրել քեզ քմծիծաղս:
Տխուր է չէ???? Ցավում ես...Զգա զգացածս սիրելիս...Ապրիր ապրածս թանկագինս...
Վերջ...լսում ես???? Ես ասում եմ վերջ: Վերջ տառապանքին, վերջ արցունքներին, տխրությանը, ցավին...
Գնա ու երջանիկ եղիր, եթե կարող ես...մոռացիր անունս անգամ, ձայնս, ժպիտս...
Ես ատում եմ դավաճաններին, ես ատում եմ նրանց ողջ էությունը իմ ողջ էությամբ:
ՄՆԱՍ ԲԱՐՈՎ...դավաճան իմ սեր:
Ես կգամ մի օր...............................


Комментариев нет:

Отправить комментарий