суббота, 1 декабря 2012 г.

                 



   Վ Ե Պ...>>>
                                                    Ս Ի Ր Ո     Ա Ր Ա Հ Ե Տ Ն Ե Ր Ո Վ
                                                         
                                  Հեղինակային իրավունքները պաշտպանված են

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Նրանք ծանոթացան...աշխարհում մի տեղ...Չէ՛, չծանոթացան, գտան իրար, որովհետև անմիջապես թվաց, թե միշտ ճանաչելիս են եղել և որոնել են միմյանց:      Ինչքան արագ էին բաբախում սրտերը նրանց, ինչքան հույզեր էին ապրում նրանց սրտերում:  Ես երբևիցե չեմ հանդիպել այդպիսի սիրո, այդպիսի հուզմունքի:
Երբ ծանոթացան՝ զգացին, որ միմյանց համար են ծնվել, միմյանց համար են ապրել...
Նրանք երջանիկ էին, շատ...անչափ երջանիկ:  
Այդ օրը...ձմեռային պարզ, ճերմակ, թախծոտ մի օր էր...
Օ՛ր, որ մի ամբողջ հավերժություն դարձավ:
      
        Ֆաբիան էր տղայի անունը, և Լորենսա աղջկա անունը:
Հենց այդ օրն էլ Ֆաբիանը զանգահարեց Լորենսային և խնդրեց հանդիպել:  Վերջինս  դեմ էր, վախենում էր, բայց մի ներքին ձայն, մի հուզմունք նրան ստիպեց համաձայվել: 
Դանդաղ ու մեղմորեն անցնում էր րոպեն րոպեի հատևից. մոտենում էր երկար սպասված պահը: ՈՒ ինչքան քիչ էր մնում, որ վերջապես հասնի այդ ժամը, այնքան ավելի շատ եր վախենում Լորենսան:
Եվ ահա մի զանգ...Նա էր:
Նա՝, այն ասպետը, որ չգիտես ինչու այդքան հուզմունք էր պատճառել Լորենսային:
Աղջիկը պատասխանեց: Այնքան ծանոթ էր այդ ձայնը նրան, այնքան մեղմ, հոգեհարազատ:
- Ես ներքևում եմ , Լորենսա, հենց պատրաստ լինես իջիր...սպասում եմ:
- Լավ, - պատասխանեց Լորենսան մելամաղձոտ ձայնով:
ՈՒ իջավ նա, իջավ սրտի տրոփյունով, անհանգստությամբ...
Սիրտը քիչ էր մնում դուրս թռչեր տեղից, ճախրեր անսահման հորիզոններով:
Մի վայրկյան, մի ակնթարթ, և նրանց աչքերը միաձուլվեցին իրար...նրանց սրտերը մի           երկար թելով կապվեցին իրար:
Նրանք մոռացել էին աշխարհը, մարդկանց...միայն երկուսով էին այդ նոր, իրենց իսկ ստեղծած աշխարհում:
- Սա ձեզ, - ասաց Ֆաբիանն ու աղջկան մեկնեց կարմիր վարդը՝ սիրո վարդը...
- Շնորհակալություն...
- Այնքան գեղեցիկ եք, այնքան մեղմ, ժպտուն, տխուրաչյա...այնպիսի տպավորություն է, որ վաղուց, շատ վաղուց եմ ճանաչում ձեզ:
- Ես նույնպես այդպիսի զգացողություն ունեմ,- ասաց Լորենսան:
Նա զգաց...զգաց, որ սիրահարվում է, որ սիրտը մխրճվում է մի աշխարհի մեջ, որտեղից դուրս գալն այլևս հնարավոր չէր լինելու:  Նա զգաց, որ կյանքը փոխվում է, որ հեռանում են ճղճիմ պատկերները, և իր առջև բացվում են սիրո գաղտնիքները: 
Կարճ էր զրույցը նրանց, բայց շատ մտերմիկ:  
Մեծ ջանքերի գնով Ֆաբիանին հաջողվեց կոտրել անդրդվելի Լորենսային, և որոշեցին երեկոյան հանդիպել: ՈՒ բաժանվեցին...
Տուն գնաց Լորենսան: 
Նա պատրաստվում էր հանդիպմանը: Նա մի աղջիկ էր, ով դեռ մի քանի րոպե արաջ այլ կերպ էր պատկերացնում կյանքը, տեսնում մարդկանց...հիմա...հիմա ուրիշ էր:
Արդեն երեկո էր: Պայմանավորված ժամն էր, ու նրանք հանդիպեցին: 


Զբոսնեցին երկար, իսկ հետո սրճարան գնացին:
Հիշում եմ նրանց սրճարանը, վայր, որ միշտ հիշելու էին, միշտ...ամբողջ կյանքում:
Ինչքան ռոմանտիկ էր, ինչքան հաճելի, ինչքան հուզախառը...
Երկար զրուցում էին, ճանաչում իրար, ծիծաղում, ժպտում, կատակում ու զգում, որ երկուսի կյանքում մի հրաշք է կատարվել: Նրանք գտան իրար...
...Երբ դուրս եկան սրճարանից, մութն էր տիրել աշխարհը, բայց ճերմակ էր ամեն ինչ:
Ձյունն իր ամբողջ շքեղությամբ ծածկել էր աշխարհը, լուսավոր էր, պայծառ...
Նրանք քայլեցին...ձյան վրա, ձյան ներքո...Ձյունն իջնում էր նրանց վրա ու պարուրում նրանց իր վեհությամբ՝ քողարկելով մթության ճիարանները: Շատ երկար զբոսնեցին: Մի խոսքից, մի բառից հասկանում էին իրար, զգում ամեն ինչ, ամեն պահ, ամեն ակնթարթ...
Մի օրում, մի քանի ժամում ամեն ինչ իրար մասին գիտեին կարծես:
Նա առաջինն էր Լորենսայի կյանքում, առաջին տղան, ում հետ քայլեց, սրճարան գնաց, զրուցեց, հասկացավ:


     Ճերմակ էր հագել քաղաքը, ճերմակ էր շուրջն ու ճերմակ էին սրտերը նրանց...
- ՈՒշ է, տուն գնանք, - ասաց Լորենսան:
Եվ նրանք տուն քայլեցին:
Այդ օրը.......առաջին բարև, առաջին հանդիպում, առաջին հայացք ու....ու առաջին համբույր...
Մի աննկարագրելի զգացում էր պարուրել նրանց, խառնել նրանց ներաշխարհը...
Կարևոր չէին ժամանակն ու տարածությունը, վախն ու կաշկանդը...ամեն ինչ մոռացվել էր, միայն նրանք էին ու այդ նոր ստեղծված զգացմունքը:
Եվ ահա հրաժեշտ տվեցին ու հեռացան:
Լորենսան չկարողացավ քնել, նա անընդհատ մտածում էր, վախենում...
<<Ի՞նչ եղավ, ինչպե՞ս...մի ակնթարթու՞մ...բայց...>>...
Միևնույն ժամանակ Ֆաբիանն էր մտածում, վերհիշում...

       Բացվում էր պայծառ,, ձյունոտ առավոտը...
<<Բարի լույս իմ գեղեցկուհի, ինչպե՞ս ես, ինչպե՞ս քնեցիր>> _ եկավ 1-ին հաղորդագրությունը:
Այնքան երջանիկ էր Լորենսան, այնքան երջանիկ...
Նա անհամբեր էր, Ֆաբիանի զանգին էր սպասում, և ահա.
- Բարև...
- Բարև Ֆաբիան...
- Ինչպես ե՞ս...
- Հիանալի...դու ինչպե՞ս ես...
- Անսահման ուրախ...ցանկանում եմ հանդիպենք, ես կգամ քո հետևից...
- Լավ, - հուզված պատասխանեց Լորենսան:
Երբ հանդիպեցին, կրկին տեսան իրար, ջերմացան, ժպտացին...
Թվում էր ոչ ոք ու ոչինչ չի կարողանա, չի համարձակվի կոտրել նրանց սերը...երբեք...նրանք հավատում էին...
- ՈՒ՞ր ենք գնում, - հարցրեց Լորենսան:
- Մեքենա վարելու: Չէ՞ որ խոստացել էի...
- Բայց այսօ՞ր...սառույց է, վտանգաոր...
- Մի վախեցիր...
Եվ Լորենսան վարեց...Ֆաբիանի օգնությամբ կոտրեց վախը: Վարում էր դանդաղ, հանգիստ...Առաջին անգամ էր, բայց ասես...
Երկար վարեցին, ուրախացան:
Հոգնել էին և որոշեցին գնալ իրենց սրճարանը:
ՈՒ գնացին:
Մի՞թե սերն այդպիսին է լինում, մի՞թե...
Սեր...
Լոկ միակ բառը՝ այնքան իրական: Լուսաշող սերն ու ձմռան հմայքը խառվել էին իրար: Անաղարտ էր նրանց սերը, սուրբ էր, անթաքույց...
Երկուսն էլ մոռացության մեջ էին, սիրո հորիզոններում:
Դուրս եկան սրճարանից, քայլեցին փողոցով, մայթերով, ձյան հետքերով...


Ձմեռ էր....ու ձյուն...
Եկեղեցու զանգերը կանչեցին նրանց: Մտան եկեղեցի...Առաջին անգամ՝ երկուսով...
Խոստացան, որ միշտ կսիրեն իրար, մոմ վառեցին, հուսացին, երազեցին...
Մի անկրկնելի, դյութական զգացումով արբեցել էին, չէին զգում ճղճիմ աշխարհի գարշահոտությունը, մարդկանց չարաբաստիկ հայացքները, սին ու դատարկ հոգիները...
Իրենք էին ու իրենց սերը:
Նրանք հասկացան թե ինչ անկեղծ բան է ժպիտը:
Հասկացան, որ սիրել նշանակում էնույնացվել իրար, գտնել ու տեսնել միմյանց աչքերում, սրտերում: Կյանքում կարևորն այն է, որ հնարավոր չէ փախչել սեփական զգացմունքներից, ցավն ու կարոտը միշտ հետապնդում են քեզ, այրում հոգիդ:
Բայց պետք է դիմանալ:
Հեռավորությունն ու ժամանակը չէն կարող սիրուն խոչնդոտ հանդիսանալ: Ոչ ոք չի կարող կործանել սերը. այն սերը, որը փոխադարձ է, սեր, որ անմար է, և սեր, որ հավերժ է:
Նրանք դա հասկացել էին:
Եվ պատահական չէ, որ մի պարզ համեմատության մեջ էին սերն ու հավիտենությունը նրանց սիրավառ սրտերում...
Այդ զգացմունքի  հանդեպ արհամարհելի են անգամ  եդեմական  այգու դրախտային պտղի քաղցրությունը, ժամանակն ու տարածությունը:
<< Սիրում եմ քեզ, աշխարհ, սիրում եմ քեզ...գոռալ եմ ուզում, զգալ, արտասվել, ժպտալ, երազել>>, -կրկնում էր Լորենսան իր մտքում ամեն վայրկյան: Ֆաբիանի համար միայն Լորենսան էր ամբողջ աշխարհում:
Այնքան երկար էին քայլում միասին, ձեռձ ձեռքի տված, կարմիր վարդը աղջկա ձեռքին...
Հավատում էին, անհավատալիորեն շատ էին հավատում:
_Այժմ ինձ հետևում է մի դաժան զգացմունք, այնքան դաժան, բայց և այնքան երանելի, որից այն կողմ կյանք ասես գոյություն չունի, Լորենսա: ՈՒզում եմ գլուխս դնել քո սադափե ծնկներին և շշնջալ, որ դու իմն ես, խոսք տալ, որ այս բառերը կդադարեմ կրկնել, երբ վերջին անգամ կփակվեն աչքերս:
_ Ի՞նչ  կատարվեց, ինչպես փոխվեց մեր  կյանքը, Ֆաբիան, ես այնքան երջանիկ եմ...
......Սիրել և սիրված լինել. սա է մարդկության ամենաերջանիկ զգացումը և երբեք չպետք է թաքցնել, ամաչել կամ վախենալ սիրելու համար:
_Դու ինձ սովորեցրիր աղոթել, սովորեցրիր հավատալ սիրո գոյությանը, վստահել, Ֆաբիան:
_Իմ կյանքի ամենաերջանիկ օրերն են, Լորենսա, ես քեզ շատ երկար եմ փնտրել, շատ երկար սպասել...
_Ինձ թվում է մի ողջ կյանք եմ քեզ ճանաչել...
_Ինձ նույնպես Լորենսա...
Նրանք մոլորվել էին սիրո լաբիրինթոսում, սիրո արահետներում, միայն սեր էին տեսնում նրանց աչքերը, սեր արտասանում շուրթերը...
Ձյունն էր վկան նրանց լուռ սիրո, ձյունն էր միայն իմանում նրանց գաղտնիքները, ձյունն էր նրանց ընկերը...ձյունն ու ձմեռը...
Ճերմակ փաթիլները դանդաղորեն ներքև էին իջնում, խաղում նրանց վարսերի հետ...
Նրանք էին, ճերմակած ծառերը, վեհափայլ փաթիլները, երկինքն ու սիրակեզ սրտերը...
Դա սեր էր, իսկական սեր...
Նրանք անհաղորդ էին դրսի աշխարհին, նրանք օտարացել էին ատելության հետ, նրանք մոռացել էին չարն ու կեղծիքը: 
Կյանքը նրանց համար բացել էր երջանկության դռները, նրանց սիրո ջերմությունը մեղմացրել էր ցրտաշունչ ձմռան սառը հոգոցը:
Ոչ մի պոետ , ոչ մի վիպասան կամ հեքիաթասաց չէր կարող նկարագրել այդ սերը: 
Դա հեքիաթ էր...բայց իրական, դա վեպ էր...բայց պատմություն:
Մի ամբողջ կյանք, դար էր դարձել նրանց ամեն մի օրը:



         Այդ պահերին դու չես զգում, թե ինչ է կատարվում քո շուրջը, թե ինչքան շատ են խոչնդոտները, չար հայացքները, անամոթ պահվածքը ամեն կողմից: Դու չես զգում, որ պայքարում ես, որ չհասկանալով, դուրս ես եկել ատելության ու չարի դեմ, որ ամեն գնով փորձում ես կոտրել քար սրտերը, գոռալ. որ սեր կա, որ այն գոյություն ունի, և ինչքան, ինչքան լավ կլիներ, եթե կարողանային սիրել բոլորը:
Բայց...ցավում եմ...քանզի շատ քչերն են հասկանում սիրո էությունը: Շահամոլ  կերպով փորձում են սերը շահի վերածել, սիրել լոկ շահի համար, շահից ելնելով...ատում եմ այդ մարդկանց: Բայց, ոչ, ես չեմ ատում: Ես չգիտեմ, թե ինչ է ատելությունը: Քանի - քանի անգամներ փորձել են ծանոթացնել մեզ՝ ինձ ու ատելությանը, բայց ես ուժեղ եմ եղել, ես չեմ հանձնվել, ու հիմա հորդորում եմ ձեզ, որ նույն կերպ վարվեք, որ բարձր ու անկոտրում պահեք  կամքի ուժը:
Սերը շահ չէ...սերն աշխարհ է, հավերժւթյուն...
Մարմինս սարսռում է, երբ անընդհատ կրկնում եմ այդ բառը, դողում եմ, սիրտս լցվում է խանդավառությամբ, միտքս փափագում է գնալ այդ ուղիներով, արահետներով, ու ես զգում եմ, թե ինչ  էին ապրում մեր հերոսները՝ Լորենսան ու Ֆաբիանը:
Սերն այն է, որի դեմ անկիրառելի են բոլոր մեթոդները՝ զենքը, կայծակը, ըմբոստությունը, ատելությունը, թախիծը, սպառնալիքը... միայն մի միջոց կա ոչնչացնելու այդ պայծառափայլ  զգացմունքը...
Եվ ո՞րն է դա...Դա...
Ես վախենում եմ արտասանել այդ բառը...
Դավաճանությունն է դա...
Ինչ գորշ է, ինչքան անհաճո, ինչքան բացասական, անկախ քեզնից մռայլվում ես, վախ զգում, թախծում...
Մի դավաճանեք, մարդիկ, մի կոտրեք սրտերը, մի խաղացեք...զգացմունքը խաղաթուղթ չէ...մի արեք այն, ինչը կարող է պատճառ դառնալ զղջացող  արցունքների:

         Ֆաբիանն ու Լորենսան ապրում էին անհոգ, երջանիկ: Ձյան սառցե շունչը  չէր ազդում նրանց  ջերմ սրտերի վրա, և ձյունը հալվում էր նրանց տաքությունից:
Ձմեռ էր...բայց նրանց սրտերում լսվում էր սոխակի քաղցրահնչյուն դայլայլը: Նրանք լսում էին գետի խշշոցը, առվակի քչքչոցը, թռչունների ճռվողյունը: Զգում էին անձրևի բույրը, ծիածանի պատկերը, արևի շողերը, աստղերի գերակայությունը: Նրանք մերթ գարնան, մերթ ամռան, մերթ աշնան աշխարհում էին...բայց, միևնույն է, ձմեռն էր նրանց ընկերը, լուռ վկան, օգնականը:



           Եվ ով կպատկերացներ երբևիցե, որ այդ սերը, նրանց անբաժանելի սերը կարող  է մի օրում, մի ակնթարթում  փշրվել, մոռացվել , գլորվել մի անդունդ, որտեղից դուրս գալ այլևս անհնարին էր:
Ի՞նչ անել, ի՞նչպես բացատրելայդ պահը, ինչպես հասկանալ ինչու՞, ինչի՞ համար:
Ցավում եմ..
Չէ՛, ես չեմ հավատում, ես չեմ ուզում, չեմ հասկանում...
Այդ օրերը՝ երջանիկ, գեղեցիկ, սիրով, ու...ու փոխվեց ամեն ինչ, վերջացավ, մոխրացավ...
Ինչու՞ է կյանքն այսքան դաժան, ինչու՞ է ճակատագիրն այդպես վարվում:
Բայց չէ, ես չեմ մեղադրում ճակատագիր կոչվածին...
Նա չէ, որ  մեղավոր է: Նա սեր տվեց այդ զույգին, բայց և պատվիրեց, որ սիրեն իրար, վստահեն, հուսան ու պայքարեն:
Հիմա մտածում եք՝ ի՞նչ եղավ, ինչպե՞ս...յուրաքանչյուրն իր ձևով, իր տարբերակով...

          ...Մի գեղեցիկ երեկո էր: Ֆաբիանը զանգահարեց...
_ Լորենսա, ինչպե՞ս ես, արքայադուստր իմ...
_ Լավ եմ, շատ  լավ...իսկ դու՞...
_ Ես էլ, սիրելիս...
Նրանք խոսեցին երկար, սիրով, հօգատարությամբ ու բարի գիշեր մաղթեցին միմյանց:
...Արդեն լուսաբաց էր, ձմեռային պարզ ու հաճելի մի լուսաբաց...
Ֆաբիանը չէր զանգում:
Անհանգիստ էր Լորենսան, սիրտը վատն էր կանխազգում, նա սպասում էր...
Բայց նա չէր զանգահարում...նա չկար...Եվ վերջապես Լորենսան իր մեջ մի կախարդական ուժ զգաց, նա զգաց, որ պետք է ինքը զանգահարի, զգաց, որ սիրտն այլևս չի դիմանում...Եվ զանգեց նա...
Ֆաբիանը չէր պատասխանում:
Տագնապի մեջ էր Լորենսան, նա վախենում էր...
Մի՞թե Ֆաբիանն այլևս չի զանգելու, մի՞թե մի  վայրկյանում նա մոռացավմ ջնջեց ամեն ինչ...
_ Ոչ...հնարավոր չէ, չի կարող պատահել,-կրկնում էր Լորենսան:
Արդեն գիշեր էր...ձմեռային ցուրտ, սառն ու թաղծոտ մի գիշեր: Ամեն ինչ խառնվել էր, խճճվել Լորենսայի մտքում:
Նա չէր համակերպվում, չէր ուզում հավատալ...
Եվ ահա ընդամենը մի հաղորդագրություն եկավ:
Լորենսան, բառերը կուլ տալով, ինքնամոռաց կարդում էր: Նա չգիտեր՝ լաց լիներ, ճչա՞ր, թե՞...
<<Լորենսա...մենք շտապում ենք...Թե դու, և թե ես պետք է կողմնորոշվենք մեր զգացմունքներում: Թող մի փոքր ժամանակ անցնի, որ երկուսս էլ հասկանանք, թե ինչ ենք ուզում...>>:
Լորենսան ապշած էր...
Նրա մոտ արթնացավ սերը, կարոտը, զայրույթը, վախը, բայց միևնույն  ժամանակ հպարտությունն ու ինքնասիրությունը:
Ես ատում եմ դավաճաններին...ատում եմ իմ ողջ էությամբ...
ՈՒ նա պատասխանեց.
<< Համամիտ եմ, Ֆաբիան...դու իրավացի ես: Ես նւյնպես այդպես եմ մտածում: Հաջողություն:...>>:


Լորենսան չհասկացավ պահի լրջությունը, նա չհասկացավ, որ սխալ է  գործում:
Նրա համար միևնույն էր այդ պահին ամեն ինչ, նա դեռ չգիտեր, որ սիրում է ամբողջ հոգով, որ առանց Ֆաբիանի կյանքն անիմաստ է լինելու իր համար:
Երկար ժամանակ անցավ, երկար օրեր, ամիսներ...
Լորենսային թվում էր, թե մոռացել է, թե այլևս երբեք չի հիշի Ֆաբիանին: Բայց չարաչար սխալվում էր, քանզի միայն կորցնելուց հետո ես սկսում գնահատել ունեցածդ, ու հասկանալ...բայց արդեն ուշ էր...
Լորենսան տվայտանքների մեջ էր, նա զգում էր, որ խեղդվում է, որ այլևս չի կարողանում....
Նրա մշտական ու անբաժանելի ընկերներն էին արցունքը, ցավը, կարոտն ու թուղթը:
Նա լոկ թղթին էր կարողանում պատմել իր մտորումներն ու հույզերը:
Նրա հուշերից էին շատ մենախոսություններ, նրա մտքերը միայն թղթից է հաջողվել քաղել.
<< Դու պետք է դառնայիրև իմ երջանկության, և իմ տառապանքների պատճառը...Այնքան երջանիկ էի, այնքան ուրախ...ինչու՞ սիրտս կոտրեցիր, ինչու՞ փշրեցիր հույսերս...ինչու՞ Ֆաբիան...
Ինչու՞ փորձեցիր երջանկացնել ինձ, եթե հետո պետք թողնեիր ինձ մենակ՝ ես ու իմ մտքերը, իմ կոտրված սիրտը, մոխրացած երազանքները...
Հիշում ե՞ս...Քայլում էինք երկնքի տակ, ձյան ներքո, ճերմակ էր ամեն ինչ, ճերմակ էր աշխարհը...
Ինձ թվում էր մի ողջ կյանք եմ քեզ ճանաչել, քեզ հետ զբոսնել, զրուցել...
Ամեն ինչ քեզ է հիշեցնում...Հիշում ես մեր սրճարանը...
Ձյունը՝  սպիտակ, մաքուր...գետը՝  հանգիստ, զուլալ...եկեղեցին՝  մենք խոստացանք...որ...որ...>>:
Այդպիսին էին Լորենսայի խոհերը, այդպիսին էր նրա հոգեվիճակը...
Ճակատագիրն էր մեղավոր, թե՞ իրենք...Դեռ չհանդիպած՝ նրանք բաժանվեցին, իրար չգտաց՝ կորցրին իրար...
Մի՞թե...մի՞թե...մի՞թե...
Մի գեղեցիկ օր էր...մի հիասքանչ օր...
Լորենսան այլևս չէր կարող...նա որոշեց, որ եթե սիրում է, պետք է պայքարի:
Եվ նա գրեց Ֆաբիանին.
_ << Բարև Ֆաբիան, ինչպե՞ս ես...կարող եմ քեզ մի բան հարցնել>>...
_ << Բարև Լորենսա, լավ եմ...դու ինչպես ես...հարցրու>>...
_ << Գիտե՞ս... այն օրը...ես այն օրվանից հանգիստ չունեմ , ես չեմ կարողանում հասկանալ, ինչու՞, ի՞նչն էր պատճառը>>.
_<< Այդ օրը ես քեզ հարցրի ՝ ինձնից բան թաքցնու՞մ ես...դու լռեցիր: Իսկ ինձ համար ամենակարևորը վստահությունն էր, Լորենսա: Դրա համար էլ...Լավ մնա>>.
_<< Ես քեզ չեմ խաբել, ես ուղղակի չեմ ասել քեզ Ֆաբիան: Մի՞թե այդ էր պատճառը...
Մի՞թե դրա համար դու ջնջեցիր ամեն ինչ մի ակնթարթում...>>:
Աստղազարդ երկինք էր: Լորենսան դեռ հույս ուներ, նա սպասում էր, որ շուտով հրաշք տեղի կունենա...սակայն...
Եվ ահա մի պահ, մի բառ, և ամեն ինչ մթնեց, երկինքը փուլ եկավ, սիրտը կանգնեց, աշխարհը թնդաց...
_Ես ընկերուհի ունեմ, Լորենսա...
_ Կներես,- միայն այդ կարողացավ պատասխանել Լորենսան: Նա զգաց, որ վերջ, որ կյանքը կանգ առավ, որ փակվեցին բոլոր դռները...
<< Ես ընկերուհի ունեմ>>, << ես ընկերուհի ունեմ>>...,- անընդհատ այդ բառերն էին թնդում Լորենսայի ականջներում...



         Անցան օրեր, երկար...տանջալից...սակայն Լորենսան ուշքի չէր գալիս: Նա շարունակում էր ապրել, նույն կերպ, իր աշխարհում:
Ֆաբիանը գտել էր իր կեսին ու հավանաբար երջանիկ էր, նա մոռացել էր....
Սակայն Լորենսան...նա չէր վհատվում, նա ուժեղ էր, սարսափելի ուժեղ...
<< Ներիր...դու երջանիկ ես, դու գտար քո կեսին, դու սիրում ես...իսկ ե՞ս...ես կդիմանամ: Եթե ձեր սերը իմ արցունքների վրա է հիմնված, ուրեմն վստահ եղիր, որ այն ամուր է>>,- սա էր վերջին խոսքերը, որ ասել էր Լորենսան ու փակել կյանքի այս էջը...



1 комментарий: