суббота, 1 декабря 2012 г.

                                           ՁՄԵՌ...
                                                 Հեղինակային...

Մի լույս մաքրությամբ, անբիծ ճերմակով 
Աշխարհն է լցվել զուլալ պարզությամբ:
Մի մեղմ հայացքով, խանդաղատանքով,
Ես քեզ եմ նայում անծայր խնդությամբ:
Քեզ, դու ի՛մ ձմեռ,
Իմ ճերմակ աշխարհ...
ՈՒր ես տեսնում եմ այն մաքրությունը,
Որ լույս է տալիս մթնած աշխարհին,
ՈՒր ես գտնում եմ հանգստությունը,
Որ լույս է տալիս հենց իմ աշխարհին:
Տոգորված սիրտս քեզ մոտ է վազում,
Քեզ գիրկն առնել, ամուր փաթաթվել
ՈՒ անվերջ - անվերջ պատմել է ուզում.
Պատմել այն մասին, թե ինչ կա իմ մեջ,
Ինչ կա իմ հոգում, ինչ է կատարվում,
Պատմել հույզերս, իղձերս բազում,
Պատմել, որ միայն անդորր եմ ուզում:
Քո գրկում կարծես մանչուկ եմ դառնում,
Զվարթ ծիծաղում, լիաթոք խնդում,
Քո գրկում կարծես սրտիս խազերը,
Նոտաների պես հոգուս լարերին դիպչելով դանդաղ,
Մի մեղեդի են անվերջ դայլայլում:
ՈՒ ես զգում եմ այդ սառը շունչը...
Սառը...բայց այնքան տաք ու ջերմագին,
Այնքան հարազատ, այնքան մտերիմ:
ՈՒ ես գիտեմ քո բուն էությունը,
Բացահայտել եմ քո սառնությունը:
Սառնություն, որում լուռ զետեղված է
Առեղծվածային քո ջերմությունը:
Քո սիրտը այնքան տաք էր սիրառատ,
Քո աչուկները անքան խնդառատ,
Լի անվերջ սիրով, անվերջ տաքությամբ...
Բայց քեզ կոտրեցին, ու սառեց սիրտդ,
Վերածվեց անհալ, սառը սառույցի,
Որն այլևս չի փոխակերպվի:
ՈՒ դու դարձար այն միակ ընկերը,
Միակ սրտակիցն իմ տարվա մնացած եղանակներից:
ՁՄԵՌ...վեհաշունչ, դաժան, բայց բարի,
Սառը, բայց տաքուկ:
ՈՒ, երբ տարին մեկ դու վերհիշում ես քո տառապանքը,
Այդժամ ձմեռը վրա է հասնում,
Սառչում ամեն ինչ,
ՈՒ արցունքներդ փաթիլներ դարձած,
Իջնում են ներքև՝ դանդաղ, մոլորված:
Ես պարզ տեսնում եմ քո պարզությունը,
Ես լուռ զգում եմ քո ջերմությունը,
Համեմատում եմ ձմեռը այն լուռ տառապանքներին,
Փաթիլն այն առատ, անբիծ արցունքին,
Իսկ ձյունը՝ անծիր սիրո ծովերին,
Որոնք նման են արցունքներ դարձած
Մեր ապրումներին:


Комментариев нет:

Отправить комментарий