вторник, 20 ноября 2012 г.




Չգիտեմ ինչից սկսվեց, ինչպես, ինչու. . .
Բայց գիտեմ, որ դա անկանխատեսելի էր:
Ես սկսեցի գրել դեռ վաղ տարիքում:  Անկախ ամեն ինչից ես ապրում էի, զգում իմ ամեն մի բառը, քանզի յուրաքանչյուր բառ այնքան հարազատ էր ինձ, այնքան սրտամոտ. . .
Այնքան եմ երազել , որ մի օր, մի գեղեցիկ օր, ես իմ ձեռքերով կզգամ իմ գիրքը, որ կապրեմ այն հուզմունքը, որ այժմ էլ պատել է իմ ամբողջ էությունը:
Սա իմ առաջին քայլն է:  Ես մուտք եմ գործում մի աշխարհ, որը լի է երևակայությամբ, սիրով, պոեզիայով:  Եվ դա իմ աշխարհն է: Ես զգում եմ, որ ունեմ մեծ հարստություն, մեծ գանձ, բայց այնպիսի, որ երբեք և ոչ ոք չի կարող խլել ինձնից:  Դա իմ մեջ է, իմ հոգու յուրաքանչյուր պարտեզում,  իմ սրտում,  իմ աչքերում. . .
Ինձ համար քարն անգամ անշունչ առարկա չէ լոկ...այն իմաստ ունի...խորը, առեղծվածային:  Կյանքում ամենակարևորն այն է, որ կարողանում ես ընկալել կյանքի ամեն մի երևույթը, որ կաողանում ես ամեն ինչի մեջ կյանք տեսնել, շունչ տալ, կենդանացնել...
Ես կարողանում եմ սառը դատել, ճիշտն ընկալել, բայց գիտակցում եմ, որ ամեն անգամ սառը բանականությամբ կյանքին ընդառաջ գնալով, երբեք չեմ կարողանա հասնել նրան, ինչին ձգտում եմ...

...Ես հպարտ եմ ...չհասկացվող և չզգացվող իմ ինքնությամբ...շատ-շատերից չկարդացվող` բայց և այնպես իմ սեփական ձեռագրով...

Комментариев нет:

Отправить комментарий