четверг, 22 ноября 2012 г.

                       ԵՍ ԼՌՈՒՄ ԵՄ, ՈՐ...
                                 (հեղինակային)

Իսկ գիտես ինչու եմ ես հիմա լռում?
Իսկ գիտես ինչու? ինչու չեմ խոսում?
Ինչու եմ սպասում, երազում, տանջվում,
Բայց մեկ էլ հանկարծ լալկվում, պապանձվում...
Քանզի չեմ ուզում համրանալ ձայնից,
Ձայնից՝ իմ սրտի , հոգուս փոթորկի...
Քանզի չեմ ուզում քարանալ վախից,
Վախից՝ իմ մտքի անօդ թռիչքի:
Չեմ ուզում լեզուս ցավից զայրանա,
Սիրտս դեռ կոկոն՝ անհետ քարանա,
Հոգիս խաղաղված՝ ալեկոծ դառնա,
ՈՒ միտքս կայուն՝ անկայունանա:
ՈՒ հիմա այստեղ, իմ ընկերոջ հետ
Իմ մոտ ընկերոջ՝ գունատ թղթի հետ,
Զրույց եմ անում, ասես լացող գետ...
ՈՒ խոստանում եմ, որ վերջ, վերջացավ
Որ այդ թախիծը ինձնից հեռացավ,
Անհետ չքացավ, ինձնից նեղացավ,
Նա ինձ մոռացավ, ամեն ինչ անցավ...




Комментариев нет:

Отправить комментарий