ՎԵՐՋԻՆ ԱՐՑՈՒՆՔՍ...
(հեղինակային իրավունքները պաշպանված են)
Վերջին արցունքս անձրևի նման,
Գլորվեց ներքև՝ այտերից բերան,
Ապա հպվելով շուրթերիս խոնավ
Ցած ընկավ մոլոր, ու անհետացավ:
Վերջին թախիծս մշուշի նման
Պարուրեց հոգիս, սիրտս՝ անդարման,
Ապա չարացած ամպերի նման
Մշուշապատեց աշխարհս անձայն:
Ես հետևեցի արցունքիս վերջին,
Լուռ հեկեկալով կրկին ու կրկին:
Ես դարման եղա թախծին իմ վերջին,
ՈՒ հավատացի՝ չի լինի կրկին...
Ներիր տխրություն, քեզ մնաս բարով ես պիտի ասեմ,
Ներիր սիրելիս, ես խոստանում եմ էլ քեզ չհիշեմ,
Ներեք երազներ, ես էլ չեմ ուզում անհույս երազեմ...
Անցան օրերն այդ,
ՈՒ ես վստահ եմ, որ էլ չեն գա հետ,
Մեռավ տվայտանքն այդ,
Կորավ թախիծս, չքացավ անհայտ...
(հեղինակային իրավունքները պաշպանված են)
Վերջին արցունքս անձրևի նման,
Գլորվեց ներքև՝ այտերից բերան,
Ապա հպվելով շուրթերիս խոնավ
Ցած ընկավ մոլոր, ու անհետացավ:
Վերջին թախիծս մշուշի նման
Պարուրեց հոգիս, սիրտս՝ անդարման,
Ապա չարացած ամպերի նման
Մշուշապատեց աշխարհս անձայն:
Ես հետևեցի արցունքիս վերջին,
Լուռ հեկեկալով կրկին ու կրկին:
Ես դարման եղա թախծին իմ վերջին,
ՈՒ հավատացի՝ չի լինի կրկին...
Ներիր տխրություն, քեզ մնաս բարով ես պիտի ասեմ,
Ներիր սիրելիս, ես խոստանում եմ էլ քեզ չհիշեմ,
Ներեք երազներ, ես էլ չեմ ուզում անհույս երազեմ...
Անցան օրերն այդ,
ՈՒ ես վստահ եմ, որ էլ չեն գա հետ,
Մեռավ տվայտանքն այդ,
Կորավ թախիծս, չքացավ անհայտ...
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий