суббота, 1 декабря 2012 г.

                      ՍԻՐՈՒՄ ԵՄ...
                            Հեղինակային...

Ես քեզ սիրում եմ իմ մտքերի մեջ,

Իմ հոգու խորքում, սրտիս մի կետում:

Սերս մաքուր է, անբիծ ու վճիտ,

Սերս բարի է, մանկան պես անմիտ,

Գաղտնի եմ պահել, խնամքով ծածկել

ՈՒ երբեք-երբեք այն ցույց չեմ տվել:

Բայց թե մի օր էլ սիրտս դու բացես

ՈՒ մի անկյունում դու քեզ հանդիպես,

Այդժամ կիմանաս, այդժամ կպարզես

ՈՒ ինքդ քեզ հանկարծ կհարցնես.

Մի՞թե չհասկացա, մի՞թե կույր էի,

Բայց ուշ կլինի...

Որովհետև ես՝ քեզ էլ չեմ ների

Չնայած գիտեմ՝ միշտ կսիրեմ քեզ,

Բայց լուռ կմնամ հավիտենապես

ՈՒ երբեք սերս չեմ խոստովանի,

Որ մեծ երկնքում փոքր թվացող աստղը չմարի:




Комментариев нет:

Отправить комментарий