четверг, 21 февраля 2013 г.

                                  ԴՈՒ...
Խավարն է պատել աշխարհը համայն, բայց դեռ արթուն եմ ես...
Նորից...նորից ամեն ինչ նորից...գիշերը երկարում է, կարծես կանգ է առել ժամանակը, կարծես անընդհատ նույն տեղում եմ ես...
Նորից...նորից հույսեր, որ կարծես ծիծաղում են ինձ վրա...նորից նրանք իմ կյանքի անբաժան մասնիկն են դարձել...
Իսկ ես ուզու՞մ եմ...ով է հարցնում... Ի՛սկ երբ են հարցրել կարծիքս՝ ապա նոր արթնացել իմ մեջ այդ ցնոր, ցաք ու ցրիվ հույսերս...
Նորից զուր հույսեր, տխուր ապրումներ...ամեն ինչ նորից...
Բայց այդ նորիցը նույնը չի լինի...
Ես համոզված եմ՝ նորից ու նորից չի լինում ոչինչ...
Մտքերս հեռուն են... Տագնապած սիրտս շտապում է կարծես վայրկյան առ առաջ դուրս նետել իր մեջ կուտակված հույսը, սրտիս նոտաները շփոթվածի պես խազեր են անում հոգուս էջերում...
Նորից խավար է...քնած է աշխարհն արար, միայն իմ սիրտն է մոլորված թափառում անցյալ տանող քարուքանդ ճամփաներով...
Ականջներիս հասնում ե պատուհանս թակող անձրևի ձայնը...
Անձրև է գալիս...իմ սիրտն ել հեկեկում է...
Զգում եմ սրտիդ զարկերն անկանոն, ափս ափիդ մեջ, մխրճվում եմ աչքերիդ անեզր հատակը...
ՈՒ՞ր ես...
Անձրևի խշշոցի մեջ կորստիս հռննդալից քրքիջն եմ լսում, համտեսում եմ  դառնահամ հրաժեշտն ու մնաս բարովի անօդ փակուղում  շնչահեղձ եմ լինում...
Խառնիճաղանճ մտքերս աճապարում են...ելք են որոնում, որպեսզի դուրս գան անանց խճուղուց...խավարապատ սենյակիս մեջ խարխափում եմ, բացում եմ կիսաբաց պատուհանս, անկուշտի պես փորձում շնչել օդն անսպառ...արցունքս ձուլվելով անձրևին տկար՝ մեղմորեն գլորվում է պատուհանագոգիս....................:Արի այսօր փորձենք փրկել մեր խենթ սիրո լռությունը, քանզի սերը մեր շատ վաղուց մահացել է դեռ չծնված: Մեր երկուսի հոգիներում խեղճ ծվարած լռությունը արդեն որքան ժամանակ է կաղկանձում է լուռ ծպտված:Մեր կորցրածը լոկ...թող արցունքը լինի...բայց փոխարենը թող կյանքիդ երկինքը միշտ խենթ, միշտ զվարթ ու միշտ պարզ լինի...
Դա մի փոքրիկ, բայց խենթ պատմություն էր...Այժմ քեզ գրում եմ իմ կյանքի գրքում...Որքան էլ, որ դու իմ էությունն էիր, այժմ նիրհում ես հուշերիս գրկում...





                              Սիրում եմ անձրևը...

Սիրում եմ ժամերով քայլել՝ անձրևի կաթիլների հետ ձեռք ձեռքի տված...
Այդ թախծախառն ու միևնույն ժամանակ այնքան հուզախառն ու անդորրաբեր երևույթը...Ինչքան նման ենք՝ ես և  անձրևն  ու անձրրաբեր  աշունը...
Իմ եղանակը ձմեռն է, բոլորի համար այդքան սառը, իսկ ինձ համար իմ տաքուկ եղանակն ու ընկերը: 
Բայց նաև սիրում եմ քեզ աշուն, սիրում եմ  քո բույրը, քո շունչը, քեզ հետ ապրում եմ քո թախիծն ու տվայտանքը...
Ասում են աշունը մռայլ է, դալուկ, տխուր, ցավաբեր...
Բայց բոլորն էլ համամիտ են, որ աշունը բոլորիս ամենից լավ հասկացող ու խաղաղություն բերող եղանակն է: 
Անորոշության մեջ, խառնիճաղանճ մտքերիս ու մոլագար սրտիս հետ քայլում եմ անվերջ: Ակամայից արցունքներս ընկերակցում են անձրևի կաթիլներին, միահյուսվում ու կարծես մի ամբողջություն գլորվում են ցած՝ դանդաղ, մոլորված...
Թվում է շուրջ մթություն է, ամայություն, դատարկ են փողոցները, դատարկ է հոգիս...
Խավարն ու լռություն պատնեշում են ինձ իրենց աներևույթ թելերով, ու ստիպում , որ խարխափեմ անորոշության մեջ:
Խոսքերս նման են ինձ, նամակս հոգուս ճիչն է արձակում...Գրկիր ինձ նամակ քո միայնության մոխրագույն մառախուղով, գրկիր ինձ ու պարուրիր անձրևի անթափանց կաթիլներով...
Կարոտս անկարող է կարոտիդ դիմակայել... 
Մթության մեջ վահափառ լուսնի ստվերն եմ նկատում, պատկերում եմ նրան հոգուս պարտեզում,  անձնավորում եմ,  քո անունով նրան կոչում, քո պատկերով վրձնահարում, ու քո ձայնով ձայներ լսում...
Բայց հանկարծ կարծես շանթահարվում եմ, արթնանում քնից, խելագարի պես ստիում եմ լռել, որ կարողանամ զգալ անձրևի կաթոցի ձայնն ու հանգիստ արտասվել...
Ես արտասվում եմ անձրևի տեսքով...իսկ սպասումից մաշված մի թաքուն կարոտ պահմտոցի է խաղում լուսնի հետ...


                                          ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ...

Գնա...հեռացիր: Հեռացիր սեր իմ հուշերից իմ խենթ...
Չեմ ուզում, չեմ կարող մոռանալ քեզ, չեմ կարող մոռանալ կյանքիս ամենաերջանիկ օրերը, պահերը, ակնթարթները...
Չեմ կարող հրաժարվել հիշողություններիցս, բայց և պարտավոր եմ...
Դու չկաս, և դար է դարձել ամեն մի օրս...
Դու չկաս, և պակաս է օդս, շնչահեղձ եմ լինում...
Քայլում եմ փողոցներով, մայթերով խոնավ՝ ինչպես աչքերս են, ճամփեքով դատարկ՝ինչպես հոգիս է...
Կորցրել ենք իրար, կորցրել ենք անդարձ, չկա վերադարձ...
Իսկ հիմա գնա...հեռացիր անդարձ...Ես չեմ գրում սա, վաղ է զարմանալ...լեզուս է գրում, բայց ոչ ես, ոչ սիրտս...միտքս է սա գրում...
Ի՞նչ եղավ մեզ հետ, ինչպես պատահեց, որ այդ մեծ սերը բաժանում ապրեց...
Բաժանվել ենք մենք, անցել է ժամանակ...բայց դեռ հիշում ենք իրար, թանկ ենք իրար համար, կարոտում ենք...
Մոռացիր ինձ...գիտեմ անհնար է մոռանալ, գիտեմ...բայց...
Մոռանում եմ քեզ...ուզում եմ մոռանալ...ուզում եմ փախչել հիշողություններից, ուզում եմ երջանիկ լինել...ու կլինեմ...
Հավատս զորեղ է, զորեղ ամեն - ամեն ինչից...
Դու էլ դեռ երջանիկ կլինես, իհարկե կլինես...ու երջանիկ ես...երջանիկ ես, որովհետև ...դու գիտես...դու հասկանում ես...ինձ բավական է, որ դու ինձ հասկանում ես...ինձ բավական է, որ սերս փոխադարձ է եղել, սիրել եմ, սիրվել...
ՈՒզում եմ երջանիկ տեսնել քեզ...ուզում եմ խնդաս, լիարժեք ապրես...
Ես խոստացել եմ , որ լավ կլինեմ...ես լավ կլինեմ, որ լավ լինես դու...հիշիր ինձ սրտիդ  փոքրիկ անկյունում, բայց պահիր ներկադ ամուր, ապագադ՝ պայծառ, վառ ու լուսավոր...
Երջանիկ եղիր...



среда, 20 февраля 2013 г.

                                            ՀՊԱՐՏ ՄԵՐ ՍԵՐԸ...

Ես ապրում եմ քեզնով...քո էությամբ, քո սիրով...գիտեմ, սիրում ես, հիշում ես դեռ 

ինձ, բայց զուր է, ավարտվել է պատմությունը մեր՝ մինչև իսկ չսկսած...կարոտում եմ 

քեզ...կարոտում եմ խոսքերդ, հայացքդ, նայվաքդ, ժպիտդ խենթ, կարոտում եմ  

անցյալս...այնքան ջերմ հուշեր, այնքան ապրումներ եմ թողել անցած գնացած  

անցյալի գրկում: Անգինս...դու չկաս...չկաս ու անանց, անավարտ են օրերս...դու չկաս 

իմ ներկայում, իմ կյանքում, կողքիս...միայն հուշերումս ես...ոչ ոք լսու՞մ ես, ոչ ոք չի 

խլի հուշերս ինձնից...դրանք միակն են, որ մնացել են քեզնից...ակամայից հետ եմ 

նայում, հաշվում օրերս՝ ապրած առանց քեզ, ժամերս ցավի ու հեկեկանքի, սրտիս 

կռիվը, հոգուս հոգոցը...ախ եթե միայն...ինչու՞ ես հիշում ինձ, ինչու՞ երջանիկ 

չես...ուզում եմ երջանիկ լինես...

Թախծոտ աչքերդ են աչքերիս դիմաց...

Հոգուս ցավագին ճիչը անլսելի է, սրտիս սարսուռը՝ անհասկանալի...անհասանելի 

ամեն ինչից ու ամենքից...

Ականջներիս՝  լոկ դողացող ձայնով, սառած շուրթերով բառերդ են հասու...ՄԻ 

ԱՐԱ...Մի ԳՆԱ...որին պատասխան երկու բառ միայն՝ ՉԵՄ ԿԱՐՈՂ: 

Ինչու՞ չեմ կարող, երբ սիրտս ցավից մանկան պես ցավոտ հեկեկում է լուռ, երբ էլ 

ուժ չկա դիմակայելու...

Կարոտս միահյուսվել է հիշողություններիս...

Խեղդվում է վերջին նշույլը սիրուս...

Կամքս հաղթում է տագնապած սրտիս...

Իմ լավ, իմ բարի...դու մեղավոր չես, մենք ենք մեղավոր...հենց մենք՝ երկուսով...մեր 

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ...մեր հպարտ սիրով, անավարտ սիրով...

Քեզ հանդիպելն ու քեզ կորցնելը կարծես մի պահ էր...մի պահ, որ հավերժացավ, 

բույն դրեց մեր սրտերում, նույնիսկ չհարցրեց մեր կամքը, ուղղակի  բույն դրեց ու 

սկսեց ապրել, աճել, մեծանալ...

Կորցրել ենք իրար, բնավ ակամա...




суббота, 2 февраля 2013 г.

                                                    Ով էր մեղավոր...


Խոնավ են աչքերդ...ով է մեղավո՞ր,
Թրջված են այտերդ, շուրթերդ  է խոնավ,
Հոգիդ սնանկ է, իսկ սիրտդ տկավ,
Կյանքդ խամրած է, ով է մեղավո՞ր...

Գիտեմ հիշում ես, ինչպես մոռանա՞լ,
Սիրտդ սկսել է ցավից քարանալ,
Անհնարին է ցավին դիմանալ,
Բայց ուժեղ եղիր, պետք չէ չարանալ...

Կյանքդ անցնում է, մի տանջիր դու քեզ,
Վայելիր կյանքդ՝ այն ինչ ստեղծել ես,
Մոռացիր դու ինձ, քո կյանքում չեմ ես,
Հետ նայիր անցյալ՝ այնտեղ եմ ես տես...

Թող սիրտդ ազատ այդ կապանքներից,
Եվ լուռ ազատվիր մտորումներից, 
Թող հոգիդ շնչի, ազատվի ցավից,
Անցածն անցած է, զատիր ներկայից...

Դու մեղավոր չես, կյանքն է այդպիսին,
Միգուցե ճիշտն էլ դա էր այդ պահին,
Միգուցե սխալ, բայց մեղավոր չես,
Դու մեղավոր չես, մեղավոր չեմ ես...

Թանկ ես ինձ համար, հիշում եմ միշտ քեզ,
Իմ սրտի խորքում դու միշտ տեղ ունես,
Իմ վեհ անկյունն ես, չեմ մոռանա քեզ,
ՈՒ գիտեմ, որ միշտ երազներիս մեջ, տխուր պահերին, թախծի ժամերին,
Սրտով ու հոգով ինձ հետ կլինես...

Գնա, սիրելիս, երջանիկ եղիր,
Արդեն արել ես քո ընտրությունը,
Գնա սիրելիս, սիրվիր ու սիրիր,
Քո ձեռքերում է ձեր ամրությունը...