суббота, 1 декабря 2012 г.

                           ԵՍ ՀԱՅ ԵՄ...
                                  Հեղինակային...

Եվ միթե  այդքան հեշտ է մոռանալ,
Մոռանալ ցավը՝ եկած դարեդար,
Մոռանալ պահերն՝ այնքան անարդար,
Տանջանքը՝ մաշող, խեղճ, փոթորկահար:

Եվ դեռ ասում են, որ պե՞տք չէ ատել,
Եվ դեռ ասում են՝ պե՞տք չէ վերհիշել,
Չէ՛, ես չեմ կարող,
Չեմ կարող չատել:

Իմ ականջներում ահեղ հնչում է
Մեր հայ մայրերի ճիչը ողբաձայն,
Իմ աչքերի դեմ ցավով բացվում է
Ահագնասարսուռ, մռայլ տեսարան:

ՈՒ ես զգում եմ այդ սառը ցավը,
Որ դարեր ի վեր ապրել է հայը...

Իմ մեջ խոսում է մեր նախնիների ուժը եռանդուն,
Իմ մեջ հոսում է մեր նախնիների արյունը թնդուն,
Իմ մեջ լսվում է մեր նախնիների ձայնը զրնգուն,
ՈՒ ես վրեժ եմ անվերջ փափագում:

Ես չեմ փորփրում, ու ես չեմ ապրում լոկ մեր անցյալով.
Պարզապես հոգիս լուռ փոթորկվում է,
Պարզապես սիրտն իմ ալեկոծվում է,
Երբ հետ եմ նայում ու տեսնում սարսափ տեսարանները,
Ցավոտ ճիչերը, մոր արցունքները,
Պատին սվաղված արյան ցոլքերը:

Եվ ես ատում եմ ամեն մի թուրքի,
Քանզի քանի մոր արցունք են խլել,
Քանի զավակի սուրբ կյանքն են խլել,
Քանի աղջկա կյանքը խորտակել...

Ես հայ եմ, ու ես չեմ կարող չատել,
Չեմ կարող չզգալ, լռել, մոռանալ...
Ալեկոծ հոգիս չի հանդարտվելու,
Ատելությունս լուռ՝ չի մարելու:

Իմ սիրտը հավերժ մղկտալու է,
Իսկ միտքս անվերջ կրկնելու է.
-Ատում եմ քեզ, թուրք,
Ատում անսահման:


Комментариев нет:

Отправить комментарий