суббота, 1 декабря 2012 г.

                                    ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈՒՇԵՐ...
                                                             ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ...


Մի ուրախ այգի, բայց տխուր հուշեր...
Կանաչ, վեհ ծառեր, բայց գունատ մտքեր...
Կողք կողքի գողտրիկ, զույգ նստարաններ,
Բայց և բաժանված լուռ լացող զույգեր...
Մերթ ուրախ հուշեր, մերթ թախծոտ հոգոց,
Մերթ մեղմ դայլայլող փոքրիկ թռչուններ,
Մերթ սրտում պահած ցավոտ հեկեկոց...
Հոգում թևածող խենթ երազանքներ,
Բայց ոչնչացնող հիշողություններ...
Վառվող, ջերմացնող հիասքանչ արև,
Բայց սրտից թափվող թաղծալի անձրև...
Մի պահ դողացող, ժպտացող շուրթեր,
Մեկ էլ գունատված ու թաղծոտ աչեր...
Մեզնից հեռացող օրեր ու ժամեր,
Մոլորված հուշեր, խենթացած իղձեր,
Խճճված մտքեր ու կորած մի սեր...



Комментариев нет:

Отправить комментарий