четверг, 21 февраля 2013 г.

                                  ԴՈՒ...
Խավարն է պատել աշխարհը համայն, բայց դեռ արթուն եմ ես...
Նորից...նորից ամեն ինչ նորից...գիշերը երկարում է, կարծես կանգ է առել ժամանակը, կարծես անընդհատ նույն տեղում եմ ես...
Նորից...նորից հույսեր, որ կարծես ծիծաղում են ինձ վրա...նորից նրանք իմ կյանքի անբաժան մասնիկն են դարձել...
Իսկ ես ուզու՞մ եմ...ով է հարցնում... Ի՛սկ երբ են հարցրել կարծիքս՝ ապա նոր արթնացել իմ մեջ այդ ցնոր, ցաք ու ցրիվ հույսերս...
Նորից զուր հույսեր, տխուր ապրումներ...ամեն ինչ նորից...
Բայց այդ նորիցը նույնը չի լինի...
Ես համոզված եմ՝ նորից ու նորից չի լինում ոչինչ...
Մտքերս հեռուն են... Տագնապած սիրտս շտապում է կարծես վայրկյան առ առաջ դուրս նետել իր մեջ կուտակված հույսը, սրտիս նոտաները շփոթվածի պես խազեր են անում հոգուս էջերում...
Նորից խավար է...քնած է աշխարհն արար, միայն իմ սիրտն է մոլորված թափառում անցյալ տանող քարուքանդ ճամփաներով...
Ականջներիս հասնում ե պատուհանս թակող անձրևի ձայնը...
Անձրև է գալիս...իմ սիրտն ել հեկեկում է...
Զգում եմ սրտիդ զարկերն անկանոն, ափս ափիդ մեջ, մխրճվում եմ աչքերիդ անեզր հատակը...
ՈՒ՞ր ես...
Անձրևի խշշոցի մեջ կորստիս հռննդալից քրքիջն եմ լսում, համտեսում եմ  դառնահամ հրաժեշտն ու մնաս բարովի անօդ փակուղում  շնչահեղձ եմ լինում...
Խառնիճաղանճ մտքերս աճապարում են...ելք են որոնում, որպեսզի դուրս գան անանց խճուղուց...խավարապատ սենյակիս մեջ խարխափում եմ, բացում եմ կիսաբաց պատուհանս, անկուշտի պես փորձում շնչել օդն անսպառ...արցունքս ձուլվելով անձրևին տկար՝ մեղմորեն գլորվում է պատուհանագոգիս....................:Արի այսօր փորձենք փրկել մեր խենթ սիրո լռությունը, քանզի սերը մեր շատ վաղուց մահացել է դեռ չծնված: Մեր երկուսի հոգիներում խեղճ ծվարած լռությունը արդեն որքան ժամանակ է կաղկանձում է լուռ ծպտված:Մեր կորցրածը լոկ...թող արցունքը լինի...բայց փոխարենը թող կյանքիդ երկինքը միշտ խենթ, միշտ զվարթ ու միշտ պարզ լինի...
Դա մի փոքրիկ, բայց խենթ պատմություն էր...Այժմ քեզ գրում եմ իմ կյանքի գրքում...Որքան էլ, որ դու իմ էությունն էիր, այժմ նիրհում ես հուշերիս գրկում...





Комментариев нет:

Отправить комментарий