воскресенье, 25 ноября 2012 г.

Ընթերցեք :((((♥♥♥

Ուրբաթ երեկո էր... մի երիտասարդ տղա վարում էր մեքենան ուրախ տրամադրությամբ, քանի որ առջևում հանգստյան օրերն էին: Գարուն էր, փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով: Նա կտրուկ արգելակեց և դուրս թռավ մեքենայից... Տեսածից նրա աչքերը սառել էին կարծես. մեքենայի անիվների տակ ընկած էր 11-12 տարեկան մի փոքրիկ: Նա կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Բազմություն հավաքվեց երեխայի գլխին, ու նրանից մեկն ասաց,որ երեխան դեռ ողջ է ու հնարավոր է փրկել նրան... Երիտասարդը, առանց ժամանակ կորցնելու, որոշեց հասցնել երեխային հիվանդանոց: Զգուշորեն տեղափոխում է երեխային ավտոմեքենայի մեջ ու սլանում հիվանդանոց: Նա բշժկին բացատրեց եղելությունը... Բայց բժիշկն ասաց,որ չի զնննի երեխային, քանի դեռ գումարը չեն վճարել: Տղան խոստացավ բերել գումարն ու գնաց: Մինչև տղայի գալը` բժիշկը երեխային անգամ չէր էլ գնացել տեսնելու: Երիտասարդը բերեց գումարն ու տվեց նրան, բժիշկը վազեց դեպի սայլակի վրա պառկած երեխան, բայց արդեն ուշ էր... երեխան մահացել էր... բժիշկը նայեց փոքրիկի դեմքին... ԻՐ ՈՐԴԻՆ ԷՐ...

Բժշկի ագահությունը խլեց իր որդու կյանքը: ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ԲԺՇԿԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԼԻՆԻ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ, թույլ մի' տվեք, որ ինչ-որ գումարի համար մարդկային կյանքեր տուժեն♥♥♥

пятница, 23 ноября 2012 г.

                               ԻՆՉՊԵՍ ԱՍԵՄ ՔԵԶ՞՞՞՞
                                            հեղինակային...

Քեզ ինչպես պատմեմ հույզերը սրտիս,
Ինչպես բացատրեմ մրմունջը կանչիս,
Երբ ամեն անգամ քեզ լուռ հիշելիս,
Արցունքն է պատում ինձ ու աչքերիս:
Ասա սիրելիս, ինչպես կարոտեմ,
Երբ ամեն անգամ քեզ կարոտելիս,
Թախիծն է պատում ինձ ու մտքերիս:
Ասա ինձ հիմա.
Ինչպես մոռանամ,
Երբ ամեն անգամ քեզ մոռանալիս,
Մի լույս է շողում խավարի միջից,
ՈՒ լուսնի մեղմիկ, ջինջ հայացքի մեջ
Քո վեհ պատկերն է լույս տալիս անվերջ:
Դե ասա՛, խոսի՛ր, ինչու ես լռում,
Ասա սիրելիս, ինչու չես խոսում,
Միթե ինձ նման դու էլ ես սիրում
Այդ մելամաղձոտ, չար լռությունը,
ՈՒ միթե դու էլ հավատում ես լոկ, առանց բառերի խոսող աչքերի:
Դե գոնե ասա, ես ինչպես ատեմ,
Ինչպես ես ատեմ քո էությունը,
Երբ ես սիրում եմ քո մենությունը,
Իմ մեջ պաշտում եմ քո վեհությունը,
Գնահատում քո անկեղծությունը:
Ինչպես ես ատեմ, ասա սիրելիս...
Դարձյալ լռում ես, դարձյալ չգիտես...
Իսկ ես հասկացա, թե ինչն եմ ատում.
Ես լուռ ատում եմ քո չարաբաստիկ սին լռությունը...


                              ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...
                                       ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ///

Կյանքում շատ հաճախ մենք կորցնում ենք,
Քան թե որոնում ու գտնում հանկարծ,
Կորցնում ենք այն, ինչ թանկ է անչափ...
ՈՒ զարմանում ենք. ինչու՞ , այս ինչպես՞,
Բայց չենք գիտակցում, որ կորցնում ենք
Միայն մեր մեղքով, մեր իսկ պատճառով...
Չենք գնահատում այն, ինչ մերն է,
Այն ինչ գտել ենք մեծ դժվարությամբ,
Տարիների մեջ, դարերի խորքում...
ՈՒ կորցնելուց հետո ենք միայն 
Լաց լինում, սպասում,
ՈՒ ճակատագրին հաճախ մեղադրում...
Բայց ո՛չ...ճակատագիրն՝ այստեղ կապ չունի,
Ճակատագիրը մեզ նվիրում է,
Բայց հրահանգում՝
Պահե՛ք, պահպանե՛ք, գնահատեք ու, երբեք չկորցնեք...
Բայց մենք չենք լսում, չենք գնահատում...
ՈՒ կորցնում ենք:
Իսկ շատ հաճախ էլ մենք չենք կորցնում,
Այլ հեռանում են, թողնում են, լքում,
Քանզի հոգնում են մեր այդ վիճակից
Հոգնում ակամա ու հեռանում լուռ...
ՈՒ հարց է ծագում՝
Ինչու՞ հեռացան, ինչու թողեցին,
Ինչու են մեզնից հեռանում նրանք
Ովքեր շատ թանկ ու հարազատ են մեզ...
Բայց պատասխանը չենք գտնում հաճախ,
Այն պատասխանը, որը միակն է, որը ճիշտն է...
Իսկ ճշմարիտը մեկն է կյանքում՝
Մենք պատճառ դարձանք նրանց հեռացման,
Մենք դա արեցինք մեզնից ակամա...
ՈՒ մոլորվում ենք...
Քանզի չգիտենք թե որտեղով է անց կենում իրավ
Սահմանագիծը բախտավորության ու տառապանքի...
ՈՒ այս ամենի հիմքը սերն է...
Սեր՝ հայրենիքի,
Սեր՝ ծնողների,
Սեր՝ հարազատի ու
Սեր՝ անբասիր, մաքուր , պարզ, զուլալ, քնքշանքով լի,
Խորը...ճշմարիտ...
Բայց վախենում եմ իմ այս բառերով
Նկարագրել զգացմունքն այդ վեհ...
Զգացմունք, որի մասին ես՝
Կարող եմ խոսել անվերջ, հավիտյան...
Բայց ինչքան վատ է, ինչքան ցավալի,
Երբ կորցնում ես սերը քո սրտի ,
ՈՒ աղերսում ես սրտիդ, աղաչում,
Որ ջնջի, հանի, մոռանա նրան...
ՈՒ տառապում ես այն ցավ պատճառող, սպանող մտքերից.
Թե ում համար է սիրտը նրա զարկում,
ՈՒմ հետ է խոսում, ում է համբուրում...
Այն նույն համբույրով, որ մի ժամանակ
Միայն քոնն էր, քեզ էր պատկանում...
Հոգնում ես ապրել թեկուզ այն վախով,
Որ մի օր հանկարծ կտեսնես նրան՝
Մեկ ուրիշի հետ, մեկ ուրիշի մոտ...
Բայց հեռանում ես որպես լավ ընկեր, որպես բարեկամ:
Օրհնում ես նրան որ նա միշտ կյանքում,
Լինի երջանիկ, ուրախ, անթախիծ:
ՈՒ հեռանում ես որպես տխրություն,
Որպես խանգարող, որպես ավելորդ..
ՈՒ հեռանում ես, որ գտնես դու քեզ,
Քե՛զ, որ կորցրիր նրան փնտրելիս...
Ատում ես նրան, ատում անսահման,
Որ դու մենակ ես արար աշխարհում,
Ցավը խեղդում է, էլ չես դիմանում,
Կեղծ էր այդ սերը, նոր ես հասկանում:
Բայց պետք չէ մարդիկ,
Պետք չէ, մի տխրեք,
Մի հուսահատվեք ու մի ընկճվեք,
Այլ ապացուցեք, որ դուք ուժեղ եք,
Որ դուք կարող եք, կամքի ուժ ունեք...
Քանզի սխալի կեսից հետ կանգնել,
Մեծ ճշմարտություն է արդեն անվանվում...
Մի կյանք ենք ապրում, ճշմարիտ ապրենք...
Գնահատենք մենք ,մեր ունեցածը
Սակայն պայքարենք նորերին հասնել,
Այլ ոչ կորցնենք մեր ունեցածը,
Նորը գտնելու անհույս հույսերով...


                                     ՎԵՐՋԱՊԵՍ...
                                                 ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ...

Ես մի պոետ եմ, որ լուռ է, մոլոր,
Մի սիրո երգիչ, որ միշտ երազում,
ՈՒ խորհրդավոր մի լռություն է անվերջ շշնջում:
Գուցե երգիս մեջ ցավն է առկայծում,
Գուցե գանգատ եմ անվերջ արծարծում,
Գուցե տխուր է՝ երգս ցավագին,
Եվ գուցե նման մի հեկեկոցի,
Որ անգութի պես սրտեր է մաշում:
Բայց սիրտս...
Սիրտս մանկիկ է՝ մի հեզ, խնդառատ,
Մի պատանի է՝ վեհ ու հաղթական,
Մի ծերունի է՝ իմաստուն, կայուն,
Առեղծվածային, լուռ ու վճռական:
Սիրտս մի ուժ է, որ իր ցոլքերով,
Լայն տարածվում է արար աշխարհով,
ՈՒ սկզբում խնդում, հուզմունքով ստիպում,
Կարծես աղերսում, որ առանց սիրո,
Կյանքն ասես դժգույն կերպար է առնում:
Ապա տոչորված գոռում է, գոչում,
Զայրացած ճչում, չի համակերպվում՝
Քանզի նրա մեջ սերն է լոկ իշխում, սերն է բնակվում...
Չէ՛, ես չեմ ստիպում, և ոչ էլ խնդրում.
Ես կոչ եմ անում...
Եվ երազում եմ, որ կոչն իմ հստակ
Նետի պես թռչի, խոցի բոլորին,
Բայց այդ խոցելով, ոչ թե վերք թողնի, կամ ցավ պատճառի,
Այլ  մի սիրտ թողնի, մի սիրտ ընծայի...
Եվ լոկ այդ պահին, լոկ այդ վայրկյանին
Կնայեմ մարդկանց.
Թե սեր նկատեմ, զվարթ աչուկներ, հույզեր կտեսնեմ
Երջանկությունից վեր կսավառնեմ,
ՈՒ միայն մի բառ, մի բառ ես կասեմ,
ՈՒ իմ շուրթերը մի բառ կգոչեն,
Որ այսքան-այսքան երկար ժամանակ
Երազում էին, բայց չէին կարող...
Եվ լուռ մտքումս ինքս ինձ կասեմ՝
ՍԻՐՏ ԻՄ ԴՈՒ ԱՊՐԵՍ...
ՈՒ այդ վայրկյանին բարձր կգոռամ
Այդ երկար սպասված բառը՝
ՎԵՐՋԱՊԵՍ...


четверг, 22 ноября 2012 г.

                       ԵՍ ԼՌՈՒՄ ԵՄ, ՈՐ...
                                 (հեղինակային)

Իսկ գիտես ինչու եմ ես հիմա լռում?
Իսկ գիտես ինչու? ինչու չեմ խոսում?
Ինչու եմ սպասում, երազում, տանջվում,
Բայց մեկ էլ հանկարծ լալկվում, պապանձվում...
Քանզի չեմ ուզում համրանալ ձայնից,
Ձայնից՝ իմ սրտի , հոգուս փոթորկի...
Քանզի չեմ ուզում քարանալ վախից,
Վախից՝ իմ մտքի անօդ թռիչքի:
Չեմ ուզում լեզուս ցավից զայրանա,
Սիրտս դեռ կոկոն՝ անհետ քարանա,
Հոգիս խաղաղված՝ ալեկոծ դառնա,
ՈՒ միտքս կայուն՝ անկայունանա:
ՈՒ հիմա այստեղ, իմ ընկերոջ հետ
Իմ մոտ ընկերոջ՝ գունատ թղթի հետ,
Զրույց եմ անում, ասես լացող գետ...
ՈՒ խոստանում եմ, որ վերջ, վերջացավ
Որ այդ թախիծը ինձնից հեռացավ,
Անհետ չքացավ, ինձնից նեղացավ,
Նա ինձ մոռացավ, ամեն ինչ անցավ...




             ՎԵՐՋԻՆ ԱՐՑՈՒՆՔՍ...
                   (հեղինակային իրավունքները պաշպանված են)

Վերջին արցունքս անձրևի նման,
Գլորվեց ներքև՝ այտերից բերան,
Ապա հպվելով շուրթերիս խոնավ 
Ցած ընկավ մոլոր, ու անհետացավ: 
Վերջին թախիծս մշուշի նման
Պարուրեց հոգիս, սիրտս՝ անդարման,
Ապա չարացած ամպերի նման
Մշուշապատեց աշխարհս անձայն:
Ես հետևեցի արցունքիս վերջին,
Լուռ հեկեկալով կրկին ու կրկին:
Ես դարման եղա թախծին իմ վերջին,
ՈՒ հավատացի՝ չի լինի կրկին...
Ներիր տխրություն, քեզ մնաս բարով ես պիտի ասեմ,
Ներիր սիրելիս, ես խոստանում եմ էլ քեզ չհիշեմ,
Ներեք երազներ, ես էլ չեմ ուզում անհույս երազեմ...
Անցան օրերն այդ,
ՈՒ ես վստահ եմ, որ էլ չեն գա հետ,
Մեռավ տվայտանքն այդ,
Կորավ թախիծս, չքացավ անհայտ...


                             ՀՐԱԺԵՇՏԻ  ՆԱՄԱԿ...

Գիտես սիրելիս...
Ես հեռանում եմ...հեռանում եմ լուռ, քանզի մնալս զուր է, անիմաստ, քանզի խոսքերս իզուր են, սիրտս լցված, իսկ հոգիս...հոգիս մոլորված:  Սրտիս զարկերն ու ծվատված հոգիս, մոխրացած հուշերս ու քարացած արցունքս ինձ հանգիստ չեն տալիս այլևս: Գիտես, ինձ թվում էր ամեն ինչ լավ կլինի, անկրկնելի...բայց արի ու տես, որ սուտ էր ամեն ինչ, ցնորք մի անիրական որ անէացավ այնքան անակնակալ: Չհասցրեցի նույնիսկ հասկանալ ինչ է կատարվում շուրջս, չհասցրեցի պահել երջանկությունս, ու հեռացավ այն  այնքան արագ, որքան արագ որ հայտնվել էր: Մնացի մենակ, խելագարված մտքերիս ու շանթահարված սրտիս հետ: Ցավն ու թախիծս միահյուսվելով ստիպում էին գոռալ ականջասարսուռ, վազել ոտաբոբիկ, չզգալով տատասկների պատճառած ծակոցները, մոլորվել արահետներում ու այլևս երբեք չվերադառնալ այնտեղ, որտեղ վերջին անգամ երջանիկ էի:
Բայց ինչպես ասում են, մարդ պետք է անյքան ուժեղ լինի, այնքան անկոտրուն, որ կարողանա վերադառնալ ու  խնդալ ցավի ու ցավ պատճառողների ստոր աչքերի մեջ անվախ նաելով: Ես այդպես էլ արեցի:
Ես վերադարձա, որ ստիպեմ քեզ տառապել, զղջալ ու սեփական կաշվի վրա զգալ անհնարինության դառը համն ու ափսոսանքի ճղճիմ զգացումը:
ՈՒշ է...պաշտում եմ այս խոսքերն ասելով խոցել սիրտդ, պաշտում եմ հռնդալից ծիծաղով նայել խոնավ աչքերիդ մեջ ու նվիրել քեզ քմծիծաղս:
Տխուր է չէ???? Ցավում ես...Զգա զգացածս սիրելիս...Ապրիր ապրածս թանկագինս...
Վերջ...լսում ես???? Ես ասում եմ վերջ: Վերջ տառապանքին, վերջ արցունքներին, տխրությանը, ցավին...
Գնա ու երջանիկ եղիր, եթե կարող ես...մոռացիր անունս անգամ, ձայնս, ժպիտս...
Ես ատում եմ դավաճաններին, ես ատում եմ նրանց ողջ էությունը իմ ողջ էությամբ:
ՄՆԱՍ ԲԱՐՈՎ...դավաճան իմ սեր:
Ես կգամ մի օր...............................


среда, 21 ноября 2012 г.



вторник, 20 ноября 2012 г.





ԻՆՁ ԹՎՈՒՄ Է ՍևԱԿԻՆ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՆՀՆԱՐԻՆ Է... 



Չգիտեմ ինչից սկսվեց, ինչպես, ինչու. . .
Բայց գիտեմ, որ դա անկանխատեսելի էր:
Ես սկսեցի գրել դեռ վաղ տարիքում:  Անկախ ամեն ինչից ես ապրում էի, զգում իմ ամեն մի բառը, քանզի յուրաքանչյուր բառ այնքան հարազատ էր ինձ, այնքան սրտամոտ. . .
Այնքան եմ երազել , որ մի օր, մի գեղեցիկ օր, ես իմ ձեռքերով կզգամ իմ գիրքը, որ կապրեմ այն հուզմունքը, որ այժմ էլ պատել է իմ ամբողջ էությունը:
Սա իմ առաջին քայլն է:  Ես մուտք եմ գործում մի աշխարհ, որը լի է երևակայությամբ, սիրով, պոեզիայով:  Եվ դա իմ աշխարհն է: Ես զգում եմ, որ ունեմ մեծ հարստություն, մեծ գանձ, բայց այնպիսի, որ երբեք և ոչ ոք չի կարող խլել ինձնից:  Դա իմ մեջ է, իմ հոգու յուրաքանչյուր պարտեզում,  իմ սրտում,  իմ աչքերում. . .
Ինձ համար քարն անգամ անշունչ առարկա չէ լոկ...այն իմաստ ունի...խորը, առեղծվածային:  Կյանքում ամենակարևորն այն է, որ կարողանում ես ընկալել կյանքի ամեն մի երևույթը, որ կաողանում ես ամեն ինչի մեջ կյանք տեսնել, շունչ տալ, կենդանացնել...
Ես կարողանում եմ սառը դատել, ճիշտն ընկալել, բայց գիտակցում եմ, որ ամեն անգամ սառը բանականությամբ կյանքին ընդառաջ գնալով, երբեք չեմ կարողանա հասնել նրան, ինչին ձգտում եմ...

...Ես հպարտ եմ ...չհասկացվող և չզգացվող իմ ինքնությամբ...շատ-շատերից չկարդացվող` բայց և այնպես իմ սեփական ձեռագրով...


          
        ПОКА...






Уже половина пятого, сижу я у окна. Смотрю на падающие снежинки, которых мы не встретили вместе. Вспоминаю о тебе...В этот зимний вечер не хватает лишь твоих родных рук и нежных слов, что так согревали мне сердце. Нет тебя. Больше нет. Я одна, реально одна, среди столько родных. Лучше была покинута всем миром, чем тобой. Поверь это убивает по-особому. Тебя не стало, и меня не стало. Знаеш, это лето я назвола "Нашим летом". И пусть твоя любовь прошла, пусть ты разбил меня, все равно это было "Наше лето". Нам не нужны были слова, чтобы понять друг-друга. Твои глаза говорили за тебя. Но все это прошло и ничего нам не вернуть. За это время много со мной произошло. Милый, родной я люблю тебя безконечно, это не описать словами. Но ты превратил все это в большю обиду. Да, да в обиду. Поверь целой жизни не хватает, рассказать тебе о чувствах, слез у боли, которие ты оставил меня после тебя. Без тебя не хватает воздуха...Задыхаюсь каждый раз услышав твое имя. Я знаю что лишь время помогут меня тебя забыть. Сейчас мне так не хватает тебя. Но ты с другой и это убивает меня. Но я выдержу, я сильная. Но это не легко, совсем...Мне даже жалко себя. Но Я хочу чтобы ты был счастлив.
Ты всегда останешься во мне, как часть моего прошлого. Только береги себя милый мой, родной...будь осторожен...
Я люблю тебя по прежнему...пока.....]


  
ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ...

Իսկ մենակությունը երբեք թող ոչ մի կերպ չօգտվի մարդասիրության բարեգործությունից Քանզի մարդ արարածը և կյանքը միմյանց հետ շաղկապված են այնպիսի օրենքներով և ճակատագրի պայմանագրի կետերին համաձայն երբեք ու ոչ մի դեպքում մարդը մենակ չի կարող լինել Ուղակի յուրաքանչյուրս ձեռքում է որոշում կայացնելու հնարավորությունը ընկերակցել մենակությանը թե մտերմիկ քայլել իրականության հետ Տեղիք տալ խորհրդավորությանը թե ներկան ավելի թանկ գնահատել թքած ունենալով ամեն տեսակ գեղեցիկ ու գունեղ գալիքի վրա : Ապրեք երջանկությամբ  Իսկ մարդասիրություն ցուցաբերելու գաղափարը ոչ թե մարդկանց խնայելու մեջ է այլ նրանց թույլատերլու լինել հասարակության և մարդկային կյանքի ամեն պահի և վիճակի տերն ու տիրակալը  Սեր և երջանկություն բոլոր դեպքերի համար  Իսկ ամեն դեպքում միշտ հիշեք որ ամեն ինչ դեռ կորած չէ  Որ երջանկություն կա և գոյություն ունի ամենուրեք և ամեն ինչում  Իսկ թե ով որքանով է իրեն թույլ տալիս տեսնել ու գտնել իսկ հետո էլ ամուր պահել ձեռք բերածը դա երեևի միևնույն ժամանակ մեր գիտակցության և ենթագիտակցության որոշման խնդիրն է  Նայած որ դեքում նրանցից որ մեկն է հաղթող դուրս գալիս  Չնայած երկու դեպքում էլ ամեն ինչ բխում է մեր էությունից և դաստիարակությունից  Իսկ թե էությունից ու դաստիարակությունից որ մեկը ինչի համար է կոչված այս աշխարհում դա արդեն յուրաքանչյուրի դատելու և ըմբռնելու խնդիրն է 



                       ԱՇՈՒՆ

Տեսել ես արդյոք , թե ինչ վեհությամբ Եվ ինչ լռությամբ է աշունն արտասվում Տեսել ես արդյոք , ինչ համեստությամբ Եվ ինչքան հեզ ու նուրբ է արտասվում :
Որքան հեզությամբ են տերևները խենթ Պոկվում , հեռանում հարազատ ծառից Եվ նոր թափ առնող ամեն քամու հետ Վալսի խելագար պտույտներ տալիս :
Իսկ հետո անսանձ փարվում են գետնին Եվ երկրագնդի մարմինը գրկում Ձուլվում են երկրի խոնաված մաշկին , Նրա անբաժան մասնիկը դառնում :