пятница, 23 ноября 2012 г.

                              ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...
                                       ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ///

Կյանքում շատ հաճախ մենք կորցնում ենք,
Քան թե որոնում ու գտնում հանկարծ,
Կորցնում ենք այն, ինչ թանկ է անչափ...
ՈՒ զարմանում ենք. ինչու՞ , այս ինչպես՞,
Բայց չենք գիտակցում, որ կորցնում ենք
Միայն մեր մեղքով, մեր իսկ պատճառով...
Չենք գնահատում այն, ինչ մերն է,
Այն ինչ գտել ենք մեծ դժվարությամբ,
Տարիների մեջ, դարերի խորքում...
ՈՒ կորցնելուց հետո ենք միայն 
Լաց լինում, սպասում,
ՈՒ ճակատագրին հաճախ մեղադրում...
Բայց ո՛չ...ճակատագիրն՝ այստեղ կապ չունի,
Ճակատագիրը մեզ նվիրում է,
Բայց հրահանգում՝
Պահե՛ք, պահպանե՛ք, գնահատեք ու, երբեք չկորցնեք...
Բայց մենք չենք լսում, չենք գնահատում...
ՈՒ կորցնում ենք:
Իսկ շատ հաճախ էլ մենք չենք կորցնում,
Այլ հեռանում են, թողնում են, լքում,
Քանզի հոգնում են մեր այդ վիճակից
Հոգնում ակամա ու հեռանում լուռ...
ՈՒ հարց է ծագում՝
Ինչու՞ հեռացան, ինչու թողեցին,
Ինչու են մեզնից հեռանում նրանք
Ովքեր շատ թանկ ու հարազատ են մեզ...
Բայց պատասխանը չենք գտնում հաճախ,
Այն պատասխանը, որը միակն է, որը ճիշտն է...
Իսկ ճշմարիտը մեկն է կյանքում՝
Մենք պատճառ դարձանք նրանց հեռացման,
Մենք դա արեցինք մեզնից ակամա...
ՈՒ մոլորվում ենք...
Քանզի չգիտենք թե որտեղով է անց կենում իրավ
Սահմանագիծը բախտավորության ու տառապանքի...
ՈՒ այս ամենի հիմքը սերն է...
Սեր՝ հայրենիքի,
Սեր՝ ծնողների,
Սեր՝ հարազատի ու
Սեր՝ անբասիր, մաքուր , պարզ, զուլալ, քնքշանքով լի,
Խորը...ճշմարիտ...
Բայց վախենում եմ իմ այս բառերով
Նկարագրել զգացմունքն այդ վեհ...
Զգացմունք, որի մասին ես՝
Կարող եմ խոսել անվերջ, հավիտյան...
Բայց ինչքան վատ է, ինչքան ցավալի,
Երբ կորցնում ես սերը քո սրտի ,
ՈՒ աղերսում ես սրտիդ, աղաչում,
Որ ջնջի, հանի, մոռանա նրան...
ՈՒ տառապում ես այն ցավ պատճառող, սպանող մտքերից.
Թե ում համար է սիրտը նրա զարկում,
ՈՒմ հետ է խոսում, ում է համբուրում...
Այն նույն համբույրով, որ մի ժամանակ
Միայն քոնն էր, քեզ էր պատկանում...
Հոգնում ես ապրել թեկուզ այն վախով,
Որ մի օր հանկարծ կտեսնես նրան՝
Մեկ ուրիշի հետ, մեկ ուրիշի մոտ...
Բայց հեռանում ես որպես լավ ընկեր, որպես բարեկամ:
Օրհնում ես նրան որ նա միշտ կյանքում,
Լինի երջանիկ, ուրախ, անթախիծ:
ՈՒ հեռանում ես որպես տխրություն,
Որպես խանգարող, որպես ավելորդ..
ՈՒ հեռանում ես, որ գտնես դու քեզ,
Քե՛զ, որ կորցրիր նրան փնտրելիս...
Ատում ես նրան, ատում անսահման,
Որ դու մենակ ես արար աշխարհում,
Ցավը խեղդում է, էլ չես դիմանում,
Կեղծ էր այդ սերը, նոր ես հասկանում:
Բայց պետք չէ մարդիկ,
Պետք չէ, մի տխրեք,
Մի հուսահատվեք ու մի ընկճվեք,
Այլ ապացուցեք, որ դուք ուժեղ եք,
Որ դուք կարող եք, կամքի ուժ ունեք...
Քանզի սխալի կեսից հետ կանգնել,
Մեծ ճշմարտություն է արդեն անվանվում...
Մի կյանք ենք ապրում, ճշմարիտ ապրենք...
Գնահատենք մենք ,մեր ունեցածը
Սակայն պայքարենք նորերին հասնել,
Այլ ոչ կորցնենք մեր ունեցածը,
Նորը գտնելու անհույս հույսերով...


Комментариев нет:

Отправить комментарий