пятница, 23 ноября 2012 г.

                               ԻՆՉՊԵՍ ԱՍԵՄ ՔԵԶ՞՞՞՞
                                            հեղինակային...

Քեզ ինչպես պատմեմ հույզերը սրտիս,
Ինչպես բացատրեմ մրմունջը կանչիս,
Երբ ամեն անգամ քեզ լուռ հիշելիս,
Արցունքն է պատում ինձ ու աչքերիս:
Ասա սիրելիս, ինչպես կարոտեմ,
Երբ ամեն անգամ քեզ կարոտելիս,
Թախիծն է պատում ինձ ու մտքերիս:
Ասա ինձ հիմա.
Ինչպես մոռանամ,
Երբ ամեն անգամ քեզ մոռանալիս,
Մի լույս է շողում խավարի միջից,
ՈՒ լուսնի մեղմիկ, ջինջ հայացքի մեջ
Քո վեհ պատկերն է լույս տալիս անվերջ:
Դե ասա՛, խոսի՛ր, ինչու ես լռում,
Ասա սիրելիս, ինչու չես խոսում,
Միթե ինձ նման դու էլ ես սիրում
Այդ մելամաղձոտ, չար լռությունը,
ՈՒ միթե դու էլ հավատում ես լոկ, առանց բառերի խոսող աչքերի:
Դե գոնե ասա, ես ինչպես ատեմ,
Ինչպես ես ատեմ քո էությունը,
Երբ ես սիրում եմ քո մենությունը,
Իմ մեջ պաշտում եմ քո վեհությունը,
Գնահատում քո անկեղծությունը:
Ինչպես ես ատեմ, ասա սիրելիս...
Դարձյալ լռում ես, դարձյալ չգիտես...
Իսկ ես հասկացա, թե ինչն եմ ատում.
Ես լուռ ատում եմ քո չարաբաստիկ սին լռությունը...


Комментариев нет:

Отправить комментарий