пятница, 23 ноября 2012 г.

                                     ՎԵՐՋԱՊԵՍ...
                                                 ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ...

Ես մի պոետ եմ, որ լուռ է, մոլոր,
Մի սիրո երգիչ, որ միշտ երազում,
ՈՒ խորհրդավոր մի լռություն է անվերջ շշնջում:
Գուցե երգիս մեջ ցավն է առկայծում,
Գուցե գանգատ եմ անվերջ արծարծում,
Գուցե տխուր է՝ երգս ցավագին,
Եվ գուցե նման մի հեկեկոցի,
Որ անգութի պես սրտեր է մաշում:
Բայց սիրտս...
Սիրտս մանկիկ է՝ մի հեզ, խնդառատ,
Մի պատանի է՝ վեհ ու հաղթական,
Մի ծերունի է՝ իմաստուն, կայուն,
Առեղծվածային, լուռ ու վճռական:
Սիրտս մի ուժ է, որ իր ցոլքերով,
Լայն տարածվում է արար աշխարհով,
ՈՒ սկզբում խնդում, հուզմունքով ստիպում,
Կարծես աղերսում, որ առանց սիրո,
Կյանքն ասես դժգույն կերպար է առնում:
Ապա տոչորված գոռում է, գոչում,
Զայրացած ճչում, չի համակերպվում՝
Քանզի նրա մեջ սերն է լոկ իշխում, սերն է բնակվում...
Չէ՛, ես չեմ ստիպում, և ոչ էլ խնդրում.
Ես կոչ եմ անում...
Եվ երազում եմ, որ կոչն իմ հստակ
Նետի պես թռչի, խոցի բոլորին,
Բայց այդ խոցելով, ոչ թե վերք թողնի, կամ ցավ պատճառի,
Այլ  մի սիրտ թողնի, մի սիրտ ընծայի...
Եվ լոկ այդ պահին, լոկ այդ վայրկյանին
Կնայեմ մարդկանց.
Թե սեր նկատեմ, զվարթ աչուկներ, հույզեր կտեսնեմ
Երջանկությունից վեր կսավառնեմ,
ՈՒ միայն մի բառ, մի բառ ես կասեմ,
ՈՒ իմ շուրթերը մի բառ կգոչեն,
Որ այսքան-այսքան երկար ժամանակ
Երազում էին, բայց չէին կարող...
Եվ լուռ մտքումս ինքս ինձ կասեմ՝
ՍԻՐՏ ԻՄ ԴՈՒ ԱՊՐԵՍ...
ՈՒ այդ վայրկյանին բարձր կգոռամ
Այդ երկար սպասված բառը՝
ՎԵՐՋԱՊԵՍ...


Комментариев нет:

Отправить комментарий