ԱՇՈՒՆ
Տեսել ես արդյոք , թե ինչ վեհությամբ Եվ ինչ լռությամբ է աշունն արտասվում … Տեսել ես արդյոք , ինչ համեստությամբ Եվ ինչքան հեզ ու նուրբ է արտասվում :
Որքան հեզությամբ են տերևները խենթ Պոկվում , հեռանում հարազատ ծառից … Եվ նոր թափ առնող ամեն քամու հետ Վալսի խելագար պտույտներ տալիս :
Իսկ հետո անսանձ փարվում են գետնին Եվ երկրագնդի մարմինը գրկում Ձուլվում են երկրի խոնաված մաշկին , Նրա անբաժան մասնիկը դառնում :
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий