суббота, 1 декабря 2012 г.

                                    ՄԱՅՐ...
                                           Հեղինակային...

Մայր, դու մի ուրիշ, լայն աշխարհ ես,
Մայր, դու սրտիս հորիզոնն ես,
Մայր, դու վեհ ես, բարի, ներող,
Մայր, դու սուրբ ես, ամենակարող:
Քո մի խոսքից, մի հայացքից,
Հասկանում եմ ես ամեն բան
Քո այդ բարի, մեղմ ժպիտից
Հոգիս լցվում է ծաղկունքով գարնան:
Այնքան եմ սիրում քեզ, իմ անգին մայրիկ,
Որ անգամ երկիրն այս,
Թե համեմատեն իմ սիրո հետ,
Կթվա մի բուռ, կթվա փոքրիկ:
Մայրիկ, ներիր ինձ, թե ինչ-որ մի տեղ
Սխալ եմ գործել ու քեզ զայրացրել...
Ներիր ինձ, մայրիկ, ներիր ինձ հիմա,
Քանզի հասկանում ու զղջում եմ ես,
Քանզի ես գիտեմ,
Թե դու ինչքան ես տանջվել, չարչարվել:
ՈՒ խոստանում եմ. լավ մարդ կլինեմ
ՈՒ ինձ հետ կապված քո բոլոր հույսերը ես կարդարացնեմ:
Թող Աստված քեզ միշտ, պահապան լինի,
Թող Աստծո Աջը միշտ քեզ հետ լինի
ՈՒ քեզ միշտ բարիք, օրհնություն բերի:

Комментариев нет:

Отправить комментарий